ՈՒԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիխ Դեմիրալին որակազրկել է: Նա չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնության երկու խաղի: Bild հանդեսի փոխանցմամբ, որակազրկման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Եվրո 2024-ի 1/8 եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ խփած գոլը նշելիս ֆուտբոլիստը երկու ձեռքով ցուցադրել է թուրք ազգայնականների «գորշ գայլեր» նշանը:
Եվրո 2024-ի քառորդ եզրափակչում Թուրքիան հանդիպելու է Նիդերլանդների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ