Գյումրու Թբիլիսյան խճուղու հարևանությամբ գտնվող պուրակը, որը կրում է գյումրեցի լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անունը, այս տարի կվերանորոգվի ու այնտեղ կտեղադրվի նրա արձանը։
Այս մասին այսօր Aravot.am-ին տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա ասաց, որ շինարարությունն արդեն սկսված է, իսկ արձանի կառուցման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ։
Քաղաքի ճարտարապետը նշեց, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է վերանորոգել քաղաքի կանաչ գոտիները։ Ըստ Հենրիկ Գասպարյանի, այս տարի կվերանորոգվեն Գյումրու տարբեր հատվածներում գտնվող պուրակները, մասնավորապես Իսահակյանի անվան փողոցի, ինչպես նաև Բուլվարային թաղամասի պուրակները։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ