Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 27-հուլիսի 3-ը (2024թ.)
☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 27-29-ը, Շենգավիթում և Արաբկիրում՝ հունիսի 29-ին, Նոր Նորքում՝ հունիսի 27-ին և 29-ին։
☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 22-28-ը (2024թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Արարատում՝ հունիսի 26-ին,

Հրազդանում՝ հունիսի 22-ին,

Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին,

Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: