Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ֆոնդապահ Եսայի Քարամյանը, որը հունիսի 12-ին ԱԺ-ում վիրավորվել է լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով՝ երրորդ վիրահատությանն է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը:
Այսօր Եսայու երրորդ վիրահատությունը արեցին։
Բժիշկների գնահատմամբ՝ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։
Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։
Կարդացեք նաև
Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։
Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ։