Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենն ու պահակը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Երեւանի քաղաքապետարանից:
Նրանց աշխատանքից ազատման պատճառը մանկապարտեզի սննդի մատակարարման հարցում թույլ տված խնդիրներն են:
Մեր տեղեկություններով՝ վարչական շրջանից են բացահայտել չարաշահումները՝ փաստերով, թե ինչպես է մանկապարտեզից երեխաների համար հատկացված սնունդը դուրս հանվում: Խնդրին լուծում են տվել տնօրենի՝ աշխատանքից ազատման եղանակով:
Տնօրենն այսօր աշխատանքի չէր ներկայացել, մեզ հայտնեցին մանկապարտեզից: Մեզ չի հաջողվել կապ հաստատել աշխատանքից ազատված տնօրենի հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ