Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար

Հուլիս 04,2024 17:15

Ermenihaber. Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար

Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը:

«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

Նշենք, որ նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:

«RTÜK»-ի որոշումն անպատասխան չի մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել է «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:

«Մեր կողմին դեռևս չծանուցելով հանդերձ հայտնի է դարձել, որ RTÜK-ի 03.07.2024-ի նիստում կասեցվել է Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիան:

Հեռարձակման կասեցման հետ միասին ստացված գումարային տուգանքի համար տարաժամկետ վճարման դիմում է ներկայացվել այնպես, ինչպես եղել է որոշման մեջ, և դա ընդունելով՝ առաջին մասնակի վճարումն իրականացվել է:

Այսպիսով ակնհայտ է, որ մենք օրենքի դեմ պայքարելու և դատական ճանապարհից դուրս այս որոշմանը դեմ գնալու պես միտումներ չենք ունեցել և փորձել ենք բարեխիղճ գործընթաց շարունակել:

Այսպիսի իրավիճակում անընդունելի է Açık Gazete ծրագրում առկա խոսքի ազատության և մամուլի ազատության շրջանակներում եղած անվիճելի հայտարարությունից ելնելով՝ Açık Radyo-ին հասցնել իր հեռարձակման թույլտվության չեղարկվելուն:

Կայացված որոշման հետ կապված իրավական միջոցառումներն անպայմանորեն իրականացվելու են: Սրան զուգահեռ Açık Radyo-ն, որ 30 տարի շարունակում է իր հեռարձակումը, այսուհետ ևս նույն յուրահատուկ լրագրողական սկզբունքների և նույն պատասխանատվության համապատասխան շարունակելու է հեռարձակվել»,-ասվել է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031