«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել Գյումրիում մինչև 7 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։
Գյումրու քաղաքապետարանն, ամենայն հավանականությամբ, այս նպատակի համար տարածք կտրամադրի Գյումրու նախկին «հղկող հաստոցների գործարանի» հետնամասում։ Այս պահին քննարկվում է տվյալ տարածքը տրամադրելու հարցը։
Ի դեպ, այս մասում է գտնվում նաև Գյումրի բժշկական կենտրոնը, և էլիտար շենքը կկառուցվի հիվանդանոցից ոչ հեռու։
Կարդացեք նաև
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նոր ներդրումներ կան քաղաքում։
Կառուցապատողը ներկայացրել է իր նախագիծը, շենքը ռուսական ճարտարապետության տարրեր է կրել, որը, սակայն, մերժվել է Գյումրու քաղաքային իշխանության կողմից։
Այն, ըստ ճարտարապետի, պետք է հարիր լինի Գյումրու ճարտարապետությանը, հետևաբար և նախագիծն ուղարկվել է վերամշակման։
Հենրիկ Գասպարյանը մեր զրույցում ասաց․ «Հայտեր ունենք բազմաբնակարան շենքեր կառուցելու, ուղղակի մի խնդիր կա, քանի որ մեր քաղաքում բարձրությունները սահմանափակված են՝ սեյսմիկ գոտի ենք, իսկ ներդրողներն ավելի շատ հակված են բարձրահարկ շենքեր կառուցելու, որովհետև դա բիզնես ծրագիր է, այդ ուղղությամբ ենք աշխատում։ Առանձնացնում ենք տարածքներ, որտեղ հնարավոր է, սեյսմիկ պայմանները թույլ են տալիս որոշակի բարձրությամբ, գոնե 5-6 հարկանի շենքերի կառուցում թույլատրելու»։
Նունե ԱՐԵՎՇՏԱՏՅԱՆ
Այ կրակի չգաք դուք, Գյումրու ողջ կենտոնը ցարական ռուսաստանի ճարտարապետության ոճով է կառուցված, էդ հիմա նոր ուշքի եկա՞ք։ Հա, ասեմ որ կողմնակից չեմ օտար ոճերին, բայց ով ինչա ասում։