Այսօր կառավարության նիստի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները դարձյալ բողոքի ցույց էին անում գործադիր իշխանության շենքի դիմաց։
Նրանց պահանջը մեկն է՝ պարզել իրենց որդիների սպանության պատճառը։ Ասում են՝ տարիներ շարունակ ամեն օր այստեղ են, այս շենքի դիմաց։
Կարդացեք նաև
«Նիկոլին ասացի՝ սա պետություն չէ, նեղացավ, էլ ի՞նչ ասեմ. բոլորն էլ նույնն են՝ չեն փոխվել։ Եթե սա պետություն է, ի՞նչ իրավունք ունի քննիչը օրենք խախտի: Մեր տղաների սպանության պատճառը ոչ ոք չգիտի, ոչ էլ ապացուցված է»-,ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի հայրը՝ Սումբատ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում։ Նախնական տվյալներով` ծնողներին հայտնել են, որ մահվան պատճառը չարորակ ուռուցքն է, սակայն ծնողները պնդում են, որ իրենց որդին մահացել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
Մինչ օրս գործը բացահայտված չէ, Արթուր Ղազարյանի ծնողները տարիներ շարունակ փորձում են պարզել իրենց որդու մահվան պատճառը, սակայն հույս չունեն, որ գործին ընթացք կտան։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ