Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների ծնողներն այսօր հերթական բողոքի ցույցն էին անում։ Նրանց ցանկությունն է իմանալ իրենց որդիների մահվան պատճառը։
2007 թվականի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում սպանվել է 19-ամյա կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը, որի սպանության գործը մինչեւ այսօր վերջնականապես բացահայտված չէ։ Նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողը զորամասում էլեկտրահարվել է, մինչդեռ մայրը՝ Գոհար Սարգսյանն ասում է, որ որդուն սպանել են։
«Չորս դատախազ փոխվեց, բայց մինչև հիմա գործը փակված չէ»,- ասում է Տիգրան Օհանջանյանի մայրը։
Կարդացեք նաև
Մոր՝ Գոհար Սարգսյանի խոսքով, եթե 17 տարվա ընթացքում պատասխան չեն տվել, այսօր էլ չեն տա։
«Մեր երեխաները պատերազմի չեն մասնակցել, խաղաղ պայմաններում են ծառայել, սա բռնապետություն է, պետություն չէ»,- հավելեց տիկին Գոհարը։
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ