Կարին Հովհաննիսյանի՝ մրցանակի արժանացած և «Օսկար»-ի որակավորում ստացած կարճամետրաժ ֆիլմ «NOWHERE»-ը այժմ հասանելի է YouTube-ում։ The Jerusalem Post-ի կողմից արժանանալով «տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և LA Weekly-ի կողմից արժանանալով «մեր ժամանակների ծուռ հեքիաթ» կոչմանը՝ «NOWHERE»-ը 12 րոպե տևողությամբ սև ու սպիտակ ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում մտացածին Nowhere քաղաքում, որտեղ ստվերները երազում են անկախանալ իրենց մարդկային տերերից։
Ֆիլմը վերջերս հաջողությամբ ավարտեց փառատոնային շրջագայությունը՝ «Օսկար»-ի և «BAFTA©»-ի որակավորում ունեցող Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ) արժանանալով «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին և Short Encounters կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում (Հունաստան) արժանանալով «Լավագույն փորձարարական կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին։ Այն նաև ցուցադրվել է ընդհանուր առմամբ 11 կինոփառատոններում, այդ թվում՝ Odense միջազգային կինոփառատոնում (Դանիա) ինչպես նաև RiverRun միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ)։
«Առաջին հայացքից «NOWHERE» ֆիլմը պարզ հեքիաթ է՝ սիրո պատմություն», – ասաց ֆիլմի սցենարիստ, գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ «Սակայն այդ պատմության խորքում ավելի մութ և բարդ պատմություն է թաքնված՝ ազատության այլաբանություն և առակ աշխարհի տարբեր ծայրերում պայքարող բազմաթիվ մարդկանց մասին»։
Այժմ արդեն կարող եք դիտել կինոքննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած կարճամետրաժ ֆիլմը YouTube-ում հետևյալ հղմամբ՝ hovannisian.com/nowhere։
Կարդացեք նաև
«NOWHERE»-ի սցենարիստը, ռեժիսորը և գլխավոր պրոդյուսերը Կարին Հովհաննիսյանն է։ Պրոդյուսերը՝ Ալեք Մուհիբյանը, համաարտադրող և գլխավոր օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, VFX պրոդյուսերը՝ Վասիլ Շահբազյանը, իսկ կրտսեր պրոդյուսերը՝ Անուշ Տեր-Խաչատրյանը։ Ֆիլմի գլխավոր նկարիչն է Տիգրան Ասատուրովը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, զգեստների ձևավորողը՝ Նարինե Սահակյանը։
Կարին Հովհաննիսյանը գրող, կինոռեժիսոր և հնարագետ է, որն ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Կարինի հեղինակած ֆիլմերից են 1915 ֆիլմը (2015թ․), որն արժանացել է Հայաստանի գլխավոր կինոմրցանակի, «Ես մենակ չեմ» ֆիլմը (Տորոնտոյի միջազգային կինոփառատոն, 2019թ.), որը ներառվել է Եվրոպական կինոմրցանակների պաշտոնական ընտրանիում, եղել է IDA մրցանակի հավակնորդ և AFI Fest-ի և DOC NYC-ի հաղթող, «Ճշմարտությունից իշխանություն»-ը (Թրայբեքա կինոփառատոն, 2020թ.) և «Չտեսնված հանրապետություն»-ը (Ոսկե ծիրան, 2022թ.) և «Քարտերի քաղաք»-ը (2023 թ․)։ Նա իր ֆիլմերն արտադրում է Avalanche Entertainment ֆիլմարտադրության ընկերության միջոցով, որը համահիմնադրել է Ալեք Մուհիբյանի հետ։ Նա նաև «Գերդաստան Ստվերաց» գրքի հեղինակն է և գրել է The New York Times-ի, Los Angeles Times-ի և The Atlantic-ի համար։ Կարին Հովհաննիսյանի աշխատանքներին և նրա գաղափարներ և պատրանքներ ներկայացնող «Մոգական պատմություններ» շարքին կարող եք ծանոթանալ hovannisian.com կայքում։
Կարինը նաև հիմնել է Creative Armenia արվեստի հիմնադրամը և Artbox ինկուբատորը, որոնց միջոցով նա բացահայտում, աջակցում և ապահովում է նորահայտ արվեստագետների առաջխաղացումը։
Մամուլի հաղորդագրություն