Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունում անարգել են ՀՀ զինանշանը. հանցագործության մասին հաղորդում

Հուլիս 04,2024 13:55

ՀՀ գլխավոր դատախազությունում անարգել են ՀՀ զինանշանը:

Հանցագործության մասին հաղորդում:

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարության և կից հրապարակած լուսանկարների՝ ՀՀ դատախազության կազմավորման 106-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում 01.07.2024 թ-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, դատախազները և այլք, որի ժամանակ խմբակային անարգել են ՀՀ զինանշանը, մասնավորապես՝

Ն.Փաշինյանի և Ա.Վարդապետյանի զբաղեցրած ամբիոնի ճակատային հատվածում պատկերված էր սպիտակ գույնի՝ ՀՀ զինանշան, մասնակի ոսկեգույն զարդարանքով:

Վերոնշյալը փաստում է, որ 01.07.2024 թ-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնատար անձանց կողմից տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի հատկանիշների համապատասխան արարք, քանզի՝

ՀՀ զինանշանի մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է, (…), Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, (…) :

Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, (…),

Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:

ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հ.Գ. Օրենքին ծառայելուց առաջ, առնվազն անհրաժեշտ է իմանալ օրենքը:

Էդգար Հովհաննիսյան

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031