Լրահոս
Օրվա լրահոսը

36 երկիր Վրաստանին կոչ է անում չեղարկել «գործակալների մասին» օրենքը. JANnews

Հուլիս 04,2024 13:04

JANnews. Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում 36 երկրներ Վրաստանի կառավարությանը կոչ են արել չեղարկել մայիսի կեսերին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ արևմտյան պետությունների տեսանկյունից այս օրենքն ուղղված է Վրաստանում անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը ճնշելուն։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, դադարեցնել ահաբեկման արշավը նրանց դեմ, ովքեր դեմ են օրենքին և պաշտպանել խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ երկրները՝

Ալբանիա

Ավստրիա

Բելգիա

Բուլղարիա

Կանադա

Խորվաթիա

Կիպրոս

Չեխիայի Հանրապետություն

Դանիա

Էստոնիա

Ֆինլանդիա

Ֆրանսիա

Գերմանիա

Հունաստան

Իսլանդիա

Իռլանդիա

Իտալիա

Լատվիա

Լիխտենշտեյն

Լիտվա

Լյուքսեմբուրգ

Մալթա

Մոնակո

Մոնտենեգրո

Նիդեռլանդներ

Նորվեգիա

Լեհաստան

Պորտուգալիա

Ռումինիա

Սլովենիա

Իսպանիա

Շվեդիա

Շվեյցարիա

Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորություն

ԱՄՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031