«Մենք պետք է ինքներս մեզ համար որոշենք, թե մեզ համար թթվասերն ինչ է, որովհետեւ եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք եւ վրան գրել թթվասեր, հաջորդ պահին կարող ենք գալ այն եզրակացության, որ մսից էլ կարելի է պատրաստել ապրանք եւ վրան գրել՝ թթվասեր․ ի՞նչն է խանգարում, որ»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվում էր ապրանքների մակնշմանը վերաբերվող փաթեթը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը։ Որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, սահմանվում է, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում պետք է տարանջատել գունային դարակաշարերով։
Կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը եւ հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում՝ ավելի թանկ վճարելով գնելով ավելի էժան ապրանք։
Ըստ կառավարության հաստատած կարգի, արտադրողները, սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ․ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն։
Կարդացեք նաև
«Եկեք պայմանավորվենք՝ կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ կանաչը թթվասերն է, նարնջագույնը՝ համարյա թթվասերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Եկեք պայմանավորվենք՝ կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք,- ասաց Նիկոլ Փաշինյանը»
Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը, որն հորջորջվում էր նաև ֆոն Ցելլերգուտ՝ Զալցբուրգում գտնվող այն գյուղի անունով, որ նրա նախնիները դեռևս տասնութերորդ դարում ծախել ու խմելու էին տվել, զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այո՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։ … Հիրավի, զարմանալի էր, թե այդ ապուշն ինչպես էր կարողացել ծառայության մեջ համեմատաբար արագ առաջ գնալ և վայելել շատ ազդեցիկ անձանց, օրինակ, կորպուսի գեներալի, հովանավորությունը, որը բարեհաճ էր գնդապետի նկատմամբ, չնայած նրա կատարյալ ապաշնորհությանը։ Զորախաղերի ժամանակ գնդապետն իր գնդով ուղղակի հրաշքներ էր գործում. երբեք ոչ մի տեղ ժամանակին չէր հասնում և, զորասյուներ կազմած, գունդը տանում էր գնդացիրների դեմ։ Մի քանի տարի սրանից առաջ հարավային Չեխիայում կայսեր ներկայությամբ տեղի ունեցած զորախաղերի ժամանակ նա անհետացել էր իր գնդի հետ, նրա հետ միասին ընկել Մորավիա և դեռ մի քանի օր էլ թափառել այնտեղ, մինչդեռ զորախաղերն ավարտվել էին և զինվորներն արդեն գտնվում էին զորանոցներում։ Բայց դա էլ էր մարսել։»
Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» Մասն առաջին՝ Թիկունքում, Գլուխ 15-րդ՝ ԱՂԵՏԸ