«Ազատություն». Պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեկվա հայտարարությունը։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանի դեմ կոմիտեի երեկվա «աննախադեպ հրապարակային հայտարարությունը խորը ափսոսանք է առաջացնում»։
«Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ առանց Ադրբեջանի համաձայնության ամբողջությամբ հրապարակել 2022 թվականի հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը։ Այս մոտեցումն անարդար է և անհիմն, ինչպես նաև իրավական տեսակետից հարցեր է առաջացնում», – հայտարարել է Հաջիզադեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: