Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում բնակվող 198 աշակերտներ լողի դասեր կստանան․ կառավարությունը 9.5 մլն դրամ հատկացրեց

Հուլիս 04,2024 12:47

Կառավարությունը 9.5 մլն դրամ կհատկացնի մարզային 9 լողավազանի՝ 22-ական երեխայի, 4 ամիս լողով զբաղվելու համար․ որոշումն այսօր կառավարության նիստում ընդունվեց։

«Կան մասնավոր լողավազաններ, մենք նրանց ասում ենք՝ դուք երեխաների խմբակներ ձեւավորեք՝ պրոֆեսիոնալ մարզիչով, երեխաները թող զբաղվեն լողով, մենք իրենց ամսվա վճարը կտանք։ Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մենք ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ զգույշ են մոտենում խնդրին, քանի որ գործիքներ պետք է ունենան, որպեսզի երեխաները գնան իրոք լողով զբաղվեն։

«Ոչ թե մենք հազարավոր երեխաների ցուցակ ունենանք, որ իրենք էլ չիմանան, որ իրենք լողի չեմպիոն են եւ բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ։ Այն գաղափարը, որ կարող ենք այդ գումարը երեխաներին տանք, չի աշխատի, որովհետեւ ծնողները կարող են երեխայի ձեռքից այդ գումարները վերցնեն, կամ իրենք երեխաները կորոշեն այլ բանի վրա ծախսել, չգնալ լողի։ Իսկ մեզ պետք է, որ նրանք գնան լողի, գնան սպորտի։ Անընդհատ այդ չարաշահումները, դեֆորմացումները տեղի են ունենում։ Պետք է այդ ճանապարհն անցնենք, որ ըմբռնում ձեւավորվի, որ այդ ճանապարհը բոլորովին այլ գաղափարի մասին է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031