Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը և ի՞նչ է նա զգում. Ջուլֆալակյան

Հուլիս 04,2024 12:21

Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը և ի՞նչ է նա զգում:

Անձը, որն իր գիտակից կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, կրել է զրկանքներ, իրականացրել ամենատարբեր ծրագրեր, ներդրումներ, բարեգործություններ… տեսնում է, որ այդ նույն հայրենիքին ծառայած տասնյակ հայրենակիցներ (նույնիսկ հստակ թիվը չկա) այսօր գերի են Բաքվում, իսկ այդ ամենի գլխավոր մեղավոր ՔՊ կոչվող խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը, քեֆերի և ճամփորդությունների մեջ է, ծեծում, թքում, մունաթ է գալիս հանրության վրա, դեռ «սովորեցնում է ճիշտն ու սխալը»… և իհարկե, բացի իմիտացիայից, ոչինչ չի անում Բաքու գերեվարված մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար:

Այդ նույն հանրության մի ստվար հատված, որը պետք է պահանջատեր լիներ նաև այս հարցում, ապրում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, չկա ամոթ, չկան գերիներ, պետք չէ նույնիսկ նրանց վերադարձի համար պայքարել, ցույցեր անել, պահանջել նման անկարող/դավաճան իշխանության հրաժարականը: Չկա սոլիդարություն, էմպաթիա, ապրումակցում:

Դեռ ավելին, գլխավոր պատուհասի հետ անամոթաբար հեծանիվ են քշում, հյուրասիրում, հյուրասիրվում, ձեռքը սեղմում, պարգևներ ստանում, հետը նկարվում, նույնիսկ փառաբանում…

Ինչո՞ւ պետք է որևէ մեկը, տեսնելով այս ամենը, անձնուրաց նվիրվի հայրենիքին ծառայելուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031