Կառավարությունն այսօր որոշեց 3 միլիարդ 17 միլիոն դրամի վերաբաշխում կատարել՝ երկու ուղղությամբ․ 2,5 միլիարդ դրամ կհատկացվի Երեւան քաղաքում, ամռան ընթացքում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար։ Որոշ համայնքներում այդ աշխատանքները Երեւան քաղաքի բյուջեով կիրականացվեն։ Ընդհանուր առմամբ, 27 փողոցի մասին է խոսքը։
517 միլիոն դրամն էլ կհատկացվի ռենովացիոն ծրագրին․ 8 հազար շահառուի փոխարեն, ծրագրին կմասնակցի 13 հազար շահառու։ Այս գումարները շահառուները հիմնականում օգտագործում են արեւային պանելների տեղադրման համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Ենոքյանի