Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրհեղեղից տուժած Լոռու եւ Տավուշի մարզի բնակիչները փոխհատուցում կստանան՝ 3 միլիոնից մինչեւ 800 հազար դրամ

Հուլիս 04,2024 12:15

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգ։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով հարցը, ասաց, որ ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը։ 263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի համար 1 մետր քառակուսի տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։ Երկրորդ գոտում գտնվող մյուս բնակարաններին 40 հազար դրամ։ Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց՝ ջրհեղեղից տուժել է 9 համայնք, 39 բնակավայր։ Առաջին գոտում ընդգրկված է Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով․ այդ բնակավայրերում քաղաքացիները կստանան 60 հազար դրամ՝ 1 մետր քառակուսի տարածք վերանորոգելու համար։

Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց՝ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 մլն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ։

Ծրագրի պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նաեւ՝ ջրհեղեղից տուժած 490 անձ՝ 60 հազարական դրամ, մյուսները՝ 40 հազարական դրամ փոխհատուցում կստանան, այսպես կոչված, մանր ծախսերի փոխհատուցում՝ երեխաների խաղալիքներ եւ այլ կենցաղային իրեր։

Իսկ 4 զոհված անձանց ընտանիքները լրացուցիչ մեկ միլիոն դրամ աջակցություն կստանան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հետաքրքրեց՝ բնակարանի սեփականության փաստաթղթեր չունեցող 35 ընտանիքների հարցն ինչպե՞ս պիտի կարգավորվի։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց՝ գումարն առանձնացված է, հատկացված է, խնդիրն է՝ պարզել, թե ո՞վ է հասցեատերը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031