Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե Ասատրյան. «Նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են». «168 ժամ»

Հուլիս 04,2024 09:30

Նախորդ տարի Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ՝ Նարինե Ասատրյանի վերաբերյալ դատարանը մոտ երկու ամիս առաջ է վճիռ  կայացրել։

Ըստ այդմ, Նարինե  Ասատրյանը մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու  համար, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։

Նարինե Ասատրյանին պարտավորեցվել է՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշման՝ թույլ չտալ լքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Նարինե Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Նարինե Ասատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը վերացնել։

Նարինե Ասատրյանն ասաց՝ դատարանն ինչ որոշում կայացրել է, հօգուտ Նիկոլ Փաշինյանի է եղել։

«Ես ինչ պատմել եմ, նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են։ Ես իրենց հանցագործության մասին տեղեկատվություն եմ տվել, ասել եմ, որ ադրբեջանցիներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը բռնաբարել է ձեր բանակը, նրանք ինձ են ուղարկել մեր տղաների մորթված նկարները։ Սրանից ավելին էլ ի՞նչ պետք է ասեի, որ իրենք ուշադրություն դարձնեին»,- նշեց Նարինե Ասատրյանը։

Նրա գնահատմամբ, դատարանի նման որոշումն իրեն լռեցնելու, չեզոքացնելու համար է արվել։

«Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ չեմ փոշմանել իմ արարքի համար։ Այո, ես անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել, երբեք չեմ փոշմանի, շատ լավ եմ արել, քիչ եմ արել»:

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Մի հարցնող լինի,դու ինչ կապ ունեիր ադրբեջանցիների հետ,որ քեզ էլ ուղարկեցին այդքան տեղեկատվություն🤔

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031