Փաշինյանական «արեւմտամետները» հիմնովին վարկաբեկել են արեւմտյան արժեքները եւ այն գաղափարները, որոնք իսկապես պետք է առաջնորդեն եթե ոչ ամբողջ մարդկությանը, ապա մեզ՝ հայաստանցիներիս: Այժմ շատերին կարող է թվալ, որ եթե մի երկու անգամ «Պուտլեր» ասես եւ հայտարարես, որ վաղը կամ մյուս օրը մենք դառնալու ենք ԵՄ անդամ, ապա՝ վերջ, դու երդվյալ արեւմտամետ ես:
Մինչդեռ ինձ համար արեւմտամետությունը արժեքային, մշակութային, գաղափարական կողմնորոշում է, ինչպես նաեւ համոզմունքը, որ մեր պետությունն իսկապես պետք է գնա այդ ճանապարհով:
Եվ քանի որ այսօր հուլիսի 4-ն է, խոսեմ Միացյալ Նահանգների մասին: ԱՄՆ-ը ինձ համար նախեւառաջ Անկախության հռչակագիր է՝ իր հիմնարար պնդմամբ, որ Արարիչը մարդկանց ստեղծել է հավասար: ԱՄՆ-ը ինձ համար մի երկիր է, որտեղ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններն ընտրվում են տարբեր մեխանիզմներով եւ տարբեր ժամկետներով: Հետեւաբար, առաջին դեմքի հնարավոր հիմարությունների եւ կամայականությունների համար կան հուսալի պատնեշներ, իսկ իշխող կուսակցության պատգամավորները պետության ղեկավարի ստրուկները չեն:
ԱՄՆ մի երկիր է, որտեղ դատախազը կարող է վարույթ սկսել նախագահի դեմ՝ ոչ թե նախկին (ինչպես մեր նման երկրներում է լինում), այլ՝ գործող: Մեր արեւմտամետները, որոնք զբաղված են առաջին դեմքի փառաբանմամբ, կարո՞ղ են Հայաստանում նման բան պատկերացնել:
Կարդացեք նաև
Իսկ ամերիկացիներին ես ընկալում եմ ոչ միայն որպես Բեւեռլի Հիլզում ապրող ռեփերների, այլ, առաջին հերթին, որպես համեստ եւ աշխատասեր ընտանիքների, որոնք ճաշի նստելուց իրենց աղոթքով շնորհակալություն են հայտնում Տիրոջը: Որոնք ակնածանք ունեն իրենց դրոշի, օրհներգի եւ նույն Անկախության հռչակագրի հանդեպ: Որոնք խոնարհվում են Առլինգթոնի գերեզմանոցում ամփոփված հերոսների առաջ: Այդ ամերիկացիների շնորհիվ է, որ ԱՄՆ-ը դարձել աշխարհի ամենահզոր եւ զարգացած երկրներից մեկը:
…Արդյոք ինձ դո՞ւր են գալիս ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր քայլերը: Ամենեւին՝ ոչ միշտ: Բայց իր ներքին կազմակերպման առումով դա մի մոդել է, որից մենք շատ բան ունենք սովորելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՄՆ ում հազար տեսակի եկեղեցի կա, իսկ մեզ մոտ այն եկեղեցիները որոնք կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ, ճանաչվում են որպես աղանդ և քարկոծվում։
Մեզ մոտ եկեղեցին մենաշնորհ է և ջանքեր չի կիրառում որպեսզի օգտակար լինի հանրությանը։
Շատերի համար անհասկանալի երգեցիկ հին հայերենով ծիսակատարություններ են անում,շաբլոն խոսքերով և արարողակարգով։
Եկեղեցական մենաշնորհը բերել է ճահճացում մեր հոգևոր աշխարհում։
Մեր եկեղեցականները այլևս անապատի կյանքով չեն ապրում, նյութական բարիքները չեն արհամարում,գոռոզ են և անգրագետ։Ես միշտ նկատել եմ,որ եկեղեցու դիմաց մուրացող մարդիկ ,եկեղեցականից փող չեն մուրում։
Ինչու?
Պատասխանը երբ հասկանանք և շատ կոնկրետ սահմանում տանք, շատ հարցերի պատասխան կունենանք։
Ըստ նահանգին, ԱՄՆի մէջ դատախազը կամ կ’ընտրուի ժողովրդային տեղական քուէարկութեամբ, կամ կը նշանակուի տեղական գործադիր մարմնի պետին կողմէ:
Երկու պարագաներուն ալ, գործընթացը քաղաքական է, կուսակցական շեշտակի գունաւորումներով: Առաւել՝ ամբոխահաճութեան ազդակը:
Իսկ ԱՄՆ Վեհագոյն Դատարանի դատաւորները, բոլորը, քաղաքական նկատառումներով կը նշանակուին՝ օրուայ վարչակարգի կողմէ, եւ ըստ այդ վարչակարգի կուսակցական-գաղափարաբանական հակումներուն:
Հետեւաբար, գոնէ այս կէտին կապակցութեամբ, ձեր պատկերացումը այդքան ալ չի համապատասխաներ իրականութեան: Դժբախտաբար:
Սակայն ամէն բան նկատի առնելով, լաւն ալ, վատն ալ, ԱՄՆ-ն վստահաբար աւելի լաւ երկիր մըն է, քան թէ Ռուսաստանը: Բաղդատութեան եզր իսկ չկայ:
Մ. Հայդուկ Շամլեան
I mostly agree with the editor.
I live Canada and have countless American friends, been to the US at least a hundred times for personal and professional reasons, in other words the US is a constant presence in my life. I would describe the US as a country of extremes,
The extreme good: things the editor described, the highest number of nobel prize winners, an amazing can-do attitude, very welcoming, law abiding (especially if compared to Armenians) and friendly people, mostly effective (if not perfect) state/federal structures, division of power, awesome innovators/creators in arts, sciences, various crafts, etc.
The extreme bad: millions of people (mostly black and latino, i.e. racism) rotting in jail for reasons that are questionable and as a consequence generations of young black kids growing without male role models and a vicious cycle of crime that has been around since the 1970s, easy access to guns, eroding social tissue and family values resulting in more and more Americans being lonely and having mental health issues, eroding middle class and thus extreme inequality with an unimaginable gap between the billionnaires and tens of millions of Americans living below the poverty line, an ever present deep state, business lobbies, and military industrial complex that have too much of a say on most policies (inner and outer), etc. For a good understanding of the real America read the book A People’s History of the United States, from American historian Howard Zinn.
I’m not even mentioning the huge foreign policy flaws which are in some cases outright criminal: as a very telling single and almost forgotten example take the Cuban embargo that has been going on since the early 60s (anyone with half a brain understands the extent to which Cuba or socialism poses a threat to the US today, i.e. none).
In sum and very simply put, I think there is much more good than bad in the US and that as a country it has much to bring to humanity. But if we love the US, we should not shy away from criticizing it.
As for the pseudo pro-western crowd supporting Nikol, it’s a totally different story: we all understand that they have families to feed, or mistresses to support, or trips to take to Europe, or photos/meals from beautiful destinations to share on instagram, all of which require money 😉