Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է գրություն այն մասին, որ ըստ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված գրության, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում հաշվառված «Կողի տակ» դամբարանադաշտի տարածքում, որը հանրապետական նշանակության հուշարձան է, առկա են հողաքանդումներ:
Ըստ նույն աղբյուրի՝ անհայտ անձինք քանդել են որոշ դամբարաններ եւ վնասել դրանց արտաքին հողաշերտը: Նշված դամբարանադաշտը հաշվառված է Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ 3.5 հա ընդհանուր մակերեսով եւ գտնվում է Կարմիրգյուղ համայնքի տարածքում:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Այլ մանրամասներ՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ