Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոսի Միացեալ Եկեղեցւոյ նախագահուհին

Հուլիս 03,2024 23:03

Շաբաթ, 29 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ ընդունեց այցելութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոսի Միացեալ Եկեղեցւոյ նախագահուհի դոկտ. Քարէն Թոմփսընի, ընկերակցութեամբ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան (Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ.) եւ Հայկազեան համալսարանի նախագահ վերապատուելի Փօլ Հայտոսթեանին:

Նախագահուհին Լիբանան այցելած էր ներկայ գտնուելու Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ. 100 ամեակի հանդիսաւոր պաշտամունքին եւ 77-րդ համաժողովին։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու միջ-եկեղեցական շարժումին պարզած ներկայ կացութիւնը ընդհանրապէս եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) դերը մասնաւորաբար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031