Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում միանալ BRICS-ին. Տաթեւիկ Հայրապետյան

Հուլիս 03,2024 22:30

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում միանալ BRICS-ին, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը։

Հիշեցնեմ, որ BRICS-ը դա հինգ երկրների խումբ է և հիմնադրվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։  BRICS-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ադրբեջանն ակնհայտ աշխարհաքաղաքական ընտրություն է անում, միևնույն ժամանակ շարունակում գազային դիվերսիֆակացիայի բլեֆ խաղալ Եվրոպայի հետ։ Չգիտե՞ն եվրոպական շրջանակներում, որ հենց ռուսական գազն է վաճառում Ադրբեջանը։ Վստահ եմ՝ գիտեն, ուղղակի չիմանալու են տալիս, անունն էլ դնում «գազային դիվերսիֆիկացիայի»։

Եվ մինչև արևմտյան շրջանակները աչք փակեցին Արցախում տեղի ունեցածի վրա՝ հավանաբար այն հույսով, որ Ադրբեջանը դա կգնահատի, Ադրբեջանն ավելի խորացրեց իր համագործակցությունը ՌԴ-ի ու Չինաստանի հետ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031