Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշվում է.
«Շնորհավորում ենք Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»:
Հիշեցնենք, որ Բելառուսը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Մինսկում Անկախության օրվան նվիրված զորահանդեսին: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ըստ ԲելՏԱ-ի՝ լրագրողներին ասել էր, «Հրավիրված էր նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ սուբյեկտիվ պատճառներով (հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները), ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական անձնակազմերը չեն ժամանել զորահանդեսին մասնակցելու՝ չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին»։
Կարդացեք նաև
Our congratulations to the friendly people of #Belarus on the occasion of the #IndependenceDay.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 3, 2024
Knowing the significance of this day including through the contribution of the Armenian people to the liberation of Belarus, we wish the people of 🇧🇾 peace & prosperity.