Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում կնախաձեռնենք մի շարք միջոցառումներ: Ինքս էլ կփորձեմ անել հնարավորը համագործակցության նոր շրջանակներ գտնելու համար. Պետր Պիրունչիկը` Մուշեղ Մուրադյանին

Հուլիս 03,2024 21:21

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Մարզպետը ողջունել է դեսպանին՝ նշել, որ սիրով է հյուրընկալում Պետր Պիրունչիկին և ներկայացրել Շիրակի մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին․ «Շիրակի մարզն աչքի է ընկնում յուրահատուկ հումորով, հյուրասիրությամբ, մշակույթի, արհեստի ու արվեստի նկատմամբ սիրով։ Իմ հայրենի մարզը մեծ ներուժ ունի, որի շատ քիչ մասն է բացահայտված, բայց ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մարզի զարգացման համար։ Թերևս փոքրիկ բացթողում է, որ Շիրակի մարզի ու մեր համայնքների հետ չեխական որևէ քաղաքի ու շրջանի միջև համագործակցություն դեռ չունենք, վստահ եմ՝  համատեղ ջանքերով կկարողանանք նաև այդ բացթողումը շտկել։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է մարզպետի անմիջական վերաբերմունքով․ «Պարոն մարզպետ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար, ուրախ եմ նաև, որ նույն կերպ ենք մտածում, երբ խոսքը համագործակցության ամրապնդման ու ապակենտրոնացմանն է առնչվում։ Ձեզ հետ հանդիպումից հետո առավել ոգևորությամբ հենց Շիրակում կնախաձեռնենք մի շարք միջոցառումներ, որոնց մասին արդեն դեսպանատանը քննարկել ենք, ինքս էլ կփորձեմ անել հնարավորը համագործակցության նոր շրջանակներ գտնելու համար»։

Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել՝ քույր քաղաքներ ունենալուն, ինչպես նաև Գյումրիում առաջիկայում մշակութային նախաձեռնություններ իրականացնելուն վերաբերող հարցերի։

Մարզպետը վստահեցրել է, որ լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դեսպանատան միջոցառումների իրականացմանն աջակցելու համար՝ նշելով, որ  ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031