Լրահոս
Խղճի պարտք…
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ծրագրեր և փակ փողոցների վերաբերյալ տեղեկատվություն

Հուլիս 03,2024 20:25

Հուլիսի 4-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի «Tricolor Yerevan Night Run» գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` սկսած ժամը 21:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը: Արդեն ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները և փակ կմնան մինչև մրցաշարի ավարտը:

Գիշերային վազքը կազմակերպվում է 2,5 և 5 կիլոմետր սահմանաչափով։ Գիշերային վազքով մեկնարկում են ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնակատարության ծրագրերը:

Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Ժամը 19:00-ից կփակվեն Հանրապետության հրապարակը, Ամիրյան փողոցը և Մաշտոցի պողոտան:

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ` մոտ 4,500-6,000 մասնակից:

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, Երևանի երկնքում երեք պտույտ կգործի ՀՀ զինված ուժերի «ՄԻ 17» ռազմական ուղղաթիռը` եռագույն դրոշով:

Հուլիսի 5-ին ժամը 20։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կիրականացվի ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ՝ «Aristocrat Orchestra»-ի և «Katil» խումբի մասնակցությամբ, որը կավարտվի ժամը 22։00-ի սահմաններում։

Տոնական քայլերթն ուղիղ հերարձակման կարող եք դիտել մեր Facebook-յան էջում, ինչպես նաև YouTube-յան ալիքով:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈ՛ւՆ

Հուլիսի 5-ին` ժամը 19:00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տեղի կունենա տոնական համերգ։

 

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031