Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ու ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը, վերահաստատել են կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը

Հուլիս 03,2024 18:20

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։

Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, այս ոլորտում կրթության համակարգի ամբողջական վերափոխման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը և վերահաստատել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը:

Պաշտպանն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման, գենդերային հավասարության երաշխավորման ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, անդրադարձել իր կողմից նշված բնագավառներում կատարած աշխատանքներին, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման առանձնահատկությունը` նկատի ունենալով այն, որ վերջինիս շրջանակներում իրավահավասարության և հակախտրականության հարցերը ներկայացված են նոր մեթոդաբանությամբ և ժամանակակից միջազգային չափանիշները նկատի ունենալով։

Պաշտպանը կարևորել է նաև տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031