«Ազատություն». Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակում է Ադրբեջանի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։
Կոմիտեն պնդում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։
Եվրախորհրդին կից կառույցը առանձնացնում է մասնավորապես Ադրբեջանի բանտերում պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, շեշտելով, որ կալանավորները ենթարկվում են խոշտանգումների՝ «ապտակել, բռունցքով հարվածել, ոտքով հարվածել, մահակներով կամ փայտե փայտերով հարվածել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: