Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։
ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։
Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք, սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։ Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանիքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։
Կարդացեք նաև
Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար։