Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելն անընդունելի է. Գերմանիայի ներքին գործերի նախարար
Հուլիս 03,2024 17:01
Գերմանիայի Ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզեր.
Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս գործը և կքննարկի պատժամիջոցները:
Մեր անվտանգության մարմինները ուշադիր հետևում են Գերմանիայում գտնվող թուրք աջ ծայրահեղականներին։ «Գորշ գայլերը» գտնվում են Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության տակ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: