«Երբ անցյալ տարի եկա Հայաստան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, ցավոք, արդեն ավարտվել էր»,- ասուլիսում նշեց Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը՝ ընդգծելով, որ ուրախ է «Ոսկե ծիրանի» եւ Նիդեռլանդների դեսպանության համագործակցությամբ:
Նրա ձեւակերպմամբ. «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում Երեւանում, նաև դրսից տեսնելու, թե ինչ է կատարվում Հայաստանի մշակութային կյանքում… Երբ հայերին հարցնում են, թե մշակութային կյանքում ի՞նչ է կատարվում, անմիջապես մատնանշում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը»:
Դեսպան Ֆրեդերիքսն ասաց, թե ուրախ է, որ դեսպանության աջակցությամբ 4-րդ տարին անընդմեջ տպագրվում է «Ոսկե ծիրանի» փառատոնային օրաթերթը, անդրադարձավ նաեւ փառատոնի ակունքներում՝ հոլանդացի կինոքննադատներին եւ հոլանդական ներդրումին ընդհանրապես՝ փառատոնի կայացման գործում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ