Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը:
Tert.am-ին հայտնի դարձավ, որ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր․
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։
Կարդացեք նաև