Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՄՆ Պետդեպի պաշտոնյան ասաց՝ ես ապշում եմ, թե ձեր նախկին իշխանությունները ինչպիսի գերպրոֆեսիոնալիզմով են արել կոռուպցիոն գործարքները». Գայանե Աբրահամյան

Հուլիս 03,2024 14:25

Այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ «Հանուն հավասար իրավունքների» կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը, խոսելով կոռուպցիայի մասին՝ ասաց. «Մեկ շաբաթ առաջ Լիտվայում հնարավորություն ունեցա հանդիպելու ԱՄՆ Պետդեպարտամենտի փողերի լվացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի հետ, որը նաեւ զբաղվում էր Հայաստանում կոռուպցիոն գործերի, ակտիվների վերադարձով, մի դիտարկում արեց, ասաց՝ ես ապշում եմ հաճախ, թե նախկին իշխանությունները ինչպիսի գերպրոֆեսիոնալիզմով են իրականացրել բոլոր կոռուպցիոն գործարքները, որ մեզ համար շատ դժվար է դրանք որպես կոռուպցիոն գործարքներ ապացուցել, չնայած ակնհայտ է, որ կոռուպցիա են, բայց իրավական տեսանկյունից անխոցելի են»:

Նա նշեց, որ մենք չունենք լուրջ ռեսուրսներ, մեր հիմնական ռեսուրսը մարդն է, մարդու լիարժեք կենսագործունեությունը հնարավոր է մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտներով բացառապես, այլ պարագայում ունենալու ենք արտագաղթ:

Նա ասաց, որ քաղաքական կամքի խնդիր չի տեսնում, բայց ամեն դեպքում՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի աշխատանքները թերի են իրականացվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031