«ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի «բաղադրատոմսերի» վտանգավորությունը տարածաշրջանի համար: Եվրոպայում արբանյակների լիակատար լռությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը և հավելել, թե ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները հանգեցրել են աղետալի արդյունքների` «արժե հիշել Բալկանները, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը»։
Նաստասինի խոսքով՝ Վաշինգտոն հրավերը նպատակ ունի աջակցություն ցույց տալ ՆԱՏՕ-ին կազմակերպության հոբելյանական տարում: Նրանք զենք են տալիս, փորձում են վերականգնել Հայաստանի պաշտպանական ոլորտը և խաթարում են ՀԱՊԿ-ի ներսում գործող մեխանիզմները։
«ՆԱՏՕ-ի էմիսարները նույնպես մեկնում են Բաքու՝ չնպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը։ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող է և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում», -նշել է Անդրեյ Նաստասինը։