Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաինտեգրումը իրական գործնական քայլեր է ակնկալում, ինչը, իբրեւ ժողովուրդ, ցույց չենք տվել․ Արամ Սարգսյան

Հուլիս 03,2024 13:21

Այն, ինչը կարող է տալ Հայաստանը Եվրոպային, դա քաղաքակրթական արժեքն է․ այսօր այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ։

Իր քաղաքակրթական կողմնորոշումը, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանն ապացուցել է 2018-ի հեղափոխությամբ, ինչի արդյունքում, ըստ բանախոսի, բարձրացել է ԵՄ-ի հետ ՀՀ-ի շփումը։ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական արդյունք Արամ Սարգսյանը համարում է Հայաստանում եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը, Ֆրանսիայից սպառազինություն գնելը։

Նաեւ ասում է՝ դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ մնալով ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, բավական բարդ է։ Տնտեսական դիվերսիֆիկացիան էլ հեշտ չէ, քանի որ Հայաստանի հիմնական տնտեսական եւ արդյունաբերական հզորությունների 90 տոկոսը, որոնք մեր հիմնական աշխատատեղերն են, ԵԱՏՄ-ի ձեռքում են։ Էներգետիկ համակարգերի մասին անգամ չի էլ խոսում, քանի որ դրանք առհասարակ տրված են կառավարման ռուսական կողմին։

Արամ Սարգսյանը՝ հակադարձելով Արման Եղոյանին, ասում է, որ Եվրոպային տեխնիկական ինտեգրման առումով լրացուցիչ քայլեր են պետք, որն իշխանությունը պետք է անի։ Նա օրինակ է բերում Ադրբեջանին, որը ոչ ԵԱՏՄ-ում է, որ ՀԱՊԿ-ում, ոչ ԵՄ-ում, բայց կարողանում է իր տնտեսական համագործակցությունները զարգացնել։

Ըստ Արամ Սարգսյանի, եվրաինտեգրումը իրական գործնական քայլեր է ակնկալում, ինչը, իբրեւ ժողովուրդ, ցույց չենք տվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031