Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է նոր ատոմակայանի կառուցման իրավապայմանագրային դաշտը․ Արմեն Գրիգորյան

Հուլիս 03,2024 13:12

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է շատ առարկայական փուլ. Այսօր այս մասին հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ։

«Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացներն անցնելուց հետո կսկսեն աշխատել։

«Հույս ունենք, որ առաջընթաց կունենանք»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նաեւ շատ հարցեր, որոնք կարճաժամկետ լուծում են պահանջում։

Արման Եղոյանը՝ ձախից եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ աջից

Հայաստանի էներգետիկ անկախության մասին խոսեց նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Պատասխանելով դիվերսիֆիկացիա-եվրաինտեգրում հասկացությունների կապակցվածության, դրանց խոչընդոտների մասին հարցին, Արման Եղոյանը նախ ասաց՝ տպավորություն ունի, որ Հայաստանում եվրաինտեգրում եւ ԵՄ-ին անդամակցություն հասկացությունները նույնականացվում են, այնինչ, ԵՄ-ին անդամակցությունը եվրաինտեգրման գործընթացի փուլերից մեկն է։

Նա ընդգծեց նաեւ՝ ԱԺ-ում իր գլխավորած հանձնաժողովը կազմավորվել է 2007-ին, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ-ի եվրաինտեգրումն ավելի վաղ է սկսվել։ Խնդիրը քաղաքական եւ տեխնիկական եվրաինտեգրման մեջ է ու իր կարծիքով, քաղաքական երկխոսությունը եվրաինտեգրման առումով ավելի առաջ է, քան դրա տեխնիկական սպասարկումները, ինչի համար կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց ի վերջո, գալու է մի կետ, որ տեխնիկական ինտեգրման դանդաղումը խոչընդոտելու է քաղաքական ինտեգրմանը, ինչը չի կարելի թույլ տալ։

Այս համատեքստում նաեւ նա համարում է, որ առաջնային պետք է լինի Հայաստանի՝ բնական գազից կախվածության նվազեցումը ու այս առումով, ապրիլի 5-ի հանդիպումը մեծ առաջընթաց է համարում, քանի որ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարեց՝ պատրաստ են աջակցել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Սա, իր բնութագրմամբ, նշանակում է էներգետիկ անկախություն եւ եվրաինտեգրում։

Ըստ Արման Եղոյանի, եվրաինտեգրումը ոչ թե այն է, երբ դու ես գնում Եվրոպա, այլ այն, որ Եվրոպան է գալիս տարածաշրջան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031