Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել: Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, որոնք ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում:
Նշված կենդանիների գերակշռող մասը որոշակի ցեղատեսակի չի պատկանել:
Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով պայմանավորված, անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է երեխաների շրջանում:
Նախորդ տարի կենտրոնում եղած 100-ից ավելի կենդանի է տեր գտել, բայց այս տարի այդ թիվը կգերազանցվի:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն