Երեւանյան լճից դուրս են բերվել մեծ քանակի բժշկական ասեղներ, պիպետկաներ, մեռած ձկներ եւ թռչուններ: 5 ժամում 279 պարկ աղբ, այդ թվում՝ նաեւ սառնարան:
«Քանի գնում, ավելի ու ավելի բարդ է դառնում աղբն ափից դուրս բերելը, այն խցկված է եղեգների մեջ, որտեղ բույն են դնում թռչունները:
Շաբաթ և կիրակի օրերին Green Green կամավորներն աշխատում էին ճահիճներում աշխատանքի համար նախատեսված համազգեստով, պլաստիկով շրջապատված, իսկ կողքերից խողովակներով ինչ-որ գարշահոտ ջուր էր լցվում լճի մեջ (հավանաբար կոյուղի է): Ոչ բոլորը կհամարձակվեին աշխատել այդպիսի պայմաններում:
Կարդացեք նաև
Երկու մաքրահավաքի ընթացքում (գումարային 5 ժամ) մենք հավաքեցինք 279 տոպրակ աղբ, մի սառնարան և այլ զանազան-զարմանազան անպետք բաներ: Ջրում շատ են մեռած ձկները, կային նույնիսկ մեռած թռչուններ, որոնք սովարաբար սնվում են լճում և կարող են շփոթել պլաստիկը սննդի հետ ու թունավորվել:
«Աղբային բծի» երկարությունը մոտ 200 մետր է: Մենք շատ բան դուրս հանեցինք այնտեղից, իսկ հիմա ստիպված ենք սպասել ջրի մակարդակի իջեցմանը կամ աշխատել նավակներով»:
Լուսանկարները` Արտյոմ Մամյանի և Անտոն Վլասովի
Green Green