Լոնդոնում մեկնարկած $ 63 մլն. 470 հազ. ընդհանուր մրցանակային ֆոնդով Ուիմբլդոնյան մրցաշարում հանդես են գալիս մեր երկու հայրենակիցներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը:
Կանանց մենախաղերում առաջին շրջանի արգելքը այսօր հաղթահարել է Էլինա Ավանեսյանը, որը 1 ժամ 7 րոպեում 6:2, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել ուկրաինուհի Անգելինա Կալինինային:
Տղամարդկանց մենախաղերում վիճակահանության արդյունքով Կարեն Խաչանովը մեկնարկային խաղում հանդիպելու է Ռուսաստանի մեկ այլ թենիսիստի՝ Ասլան Կարացեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ