Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականում լույս է տեսել «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը

Հուլիս 02,2024 23:23

ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականի 18-րդ համարում լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը:

Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքի` Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի բռնի տեղահանության և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները դիտարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիա, պատերազմական հանցանքներ) շրջանակներում՝ դրանք քննելով Հռոմի կանոնադրության և միջազգային այլ կանոնակարգերի դրույթներով, և վերհանել այն նախահիմքերը, համաձայն որոնց Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լինել արցախահայության տեղահանության «բռնի» տարրի հիմք և ապացույց:

Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականության գործընթացները բռնի տեղահանության գործողությունների հետ փոխկապակցումն է՝ դիտարկելով դրանք մշակութային ժառանգության լայն հայեցակարգի և արցախահայերի մշակույթի իրավունքի կոնցեպտի շրջանակներում՝ որպես մեկ միասնական հայամերժ քաղաքականության մեխանիզմներ։

 

Հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031