Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…»:
Ինչպես հասկանալ ձեր «ով մի կերպ փրկվեց» արտահայտությունը․ խուսափե՞ց, հետ փախա՞վ, թե՞, այնուամենայնիվ, մեքենան խփեց։
Կներեք, նման հրապարակումն արդեն պաթալոգիկ զառանցանքի է նմանվում։