Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստաբան Սերգեյ Հարությունյան. «Ժողովուրդը պետք է գիտակցի, որ սրբազան պայքարը բերելու է իր երեխայի ապագայի ուժեղացման»

Հուլիս 02,2024 21:30

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության աճելու մասին ԱՄՆ դեսպանի արած հայտարարությանը՝ ասաց, որ ոստիկանական գրեթե բոլոր բռնաճնշումներին ներկա է եղել եւ որպես փաստաբան փորձել է մարդկանց խախտված իրավունքները վերականգնել:

«Այն, ինչ ներկայումս կատարվում է Հայաստանում հատկապես դեսպանների եւ միջազգային կառույցների պարագայում, միանշանակ կարող ենք փաստել ու ձեւակերպել, որ դա ակնառու երկակի ստանդարտների ցայտուն դրսեւորում է: Երկակի ստանդարտներ այն առումով, որ Վրաստանում ընդդիմությունը ընդդիմություն է, խոցելի է, հետեւաբար, պաշտպանված է արեւմուտքի կողմից, որովհետեւ իրենցն է, իսկ այստեղ, որ ընդդիմությունը անկեղծ է, սեփական երկրի, սեփական ժողովրդի համար է պայքարում, ստացվում է, որ ընդդիմադիր գործիչների կամ անձանց արածները ապօրինի են:

Երկակի ստանդարտների դրսեւորումը երկու խնդիր է լուծում: Առաջինը, որ ներկայիս վարչախմբին ամենաթողություն է տալիս: Այսինքն, ամեն ինչ կարող եք անել եւ պատասխանատվության չէք ենթարկվի: Միայն արեք այն ամենը, ինչ մենք ենք ցանկանում: Իսկ դա ցավալի լուծումն էր Արցախի համար, ինչը արվեց: Եվ երկրորդ նպատակը որպես դրա շարունակություն այն է, որ տարածաշրջանից դուրս բերվի ռուսական ազդեցությունը, ամեն բան արվի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու այս տարածքի բաժանումը տեղի ունենա գործընկեր երկրների մեջ:

Այդ ամենաթողությունը նաեւ գին ունի: Եթե հանկարծ այս վարչախումբը մի պահի ինչ-որ մի չափով չենթարկվի իրենց, ապա Հայաստանի հետ կապված բազմաթիվ զեկույցներ կստեղծվեն: Այսինքն, դա մահակ է: Ասում են՝ այսօր աչք ենք փակում, բայց եթե մի պահ դուք այնքան էլ մեր ուզածով չգնաք, ձեր հետ այլ կերպ կվարվենք:

Սրբազան շարժման հետ կապված: Հավատացեք, հենց այն հանգամանքը, որ արտաքին այսպիսի արձագանքներ կան, դա ցույց է տալիս, որ շարժումը ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ սլաքները ճիշտ ուղղությամբ են դրվում: Սուրբ Աննա եկեղեցում հավաքվող մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ երկրների կամ միջազգային կառույցների հաճոյանալն է, այլ արժանապատիվ ապրելը:

Այն ամենը, ինչ մենք այսօր բարձրաձայնում ենք, մեզնից ավելի լավ քաջատեղյակ են հենց այդ դեսպանատները: Առավել եւս, որ ամեն ինչը կատարվում է իրենց աչքի առաջ: Պարզապես, այս շարժումը, որն առաջնորում է Բագրատ սրբազանը, իրենց հաճո չէ եւ իրենք մտածում են, որ իրենց նպատակները չեն կարողանում ի կատար ածել: Ու ճիշտ են մտածում: Եվ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ սրբազան պայքարը բերելու է իր երեխայի ապագայի ուժեղացման»,-ասաց փաստաբանը:

 

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031