Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասեցագրված մի նամակ, որով Գյումրու բնակիչ Ա․Վ․-ն բողոքել է, որ «Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի» բռնցքամարտի երկու մարզիչների՝ Կ․Ղ․-ի և Ռ․Մ․-ի որդիները մայիսի 24-ին նույն մարզադպրոցի դահլիճում ծեծի են ենթարկել իր որդուն։
Որդին 9-րդ դասարանի աշակերտ է, ծեծի ենթարկողներ տղաներն էլ՝ 9-րդ և 7-րդ դասարանների։
Հետաքրքիրն այն է, որ Գյումրու բնակիչ Ա․Վ․-ն հրաժարվել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, գերադասել է դիմում գրել երկրի վարչապետին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: