ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդի հետ կհանդիպի ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն ՌԴ նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը նաև ընդգծել է, որ Մոսկվան մշտական կապ է պահպանում Անկարայի հետ: Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցի ընթացքում կհաջողվի քննարկել նույնիսկ ամենազգայուն հարցերը:
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում, Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի ղեկավարի, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, հուլիսի 3-ին նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի նախագահի հետ։
Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ։