Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի»  իրականացմանն ուղղված հետագա քայլերը

Հուլիս 02,2024 19:07

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի»  իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին:

Զրուցակիցները նախանշել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031