Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և բժշկագենետիկական փորձաքննություններ։
Փորձաքննության եզրակացությունները ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։
ՀՀ քննչական կոմիտե
Կարդացեք նաև