Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն

Հուլիս 02,2024 17:27

Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։

Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին։

Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանով, ունի 2 ՄգՎ հզորություն։

ՀՀ բանկերի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացան կենտրոնի ենթակառուցվածքին և ամպային լուծումներին։

«Ուրախ ենք այսօր հյուրընկալել մեր գործընկերներին՝ ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչներին, մեր տվյալների մշակման կենտրոնում։ Տարածաշրջանում եզակի այս կենտրոնի ամպային և թվային ծառայությունները կարևոր դեր են խաղում բանկային և ֆինանսական համակարգի թվայնացման գործում։ Մեր ընկերությունը, հանդիսանալով ՀՀ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վստահելի գործընկեր էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, այժմ պատրաստ է աջակցել ոլորտի թվայնացման գործընթացին՝ առաջարկելով աշխարհում առաջադեմ ամպային ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը՝ ի շահ մեր սպառողների»- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՀՀ բանկային և ֆինանսական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցել ծառայությունների թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Թվայնացման գործընթացի արդյունքում տվյալների ծավալը աճում է էքսպոնենցիալ տեմպով, և OVIO ընկերության՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Տվյալների մշակման կենտրոնը հնարավորություն ունի բավարարել տվյալների աճի հավակնոտ պահանջները» – նշեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

OVIO ընկերության Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031