Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթիր՝ կրթողին» ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը

Հուլիս 02,2024 16:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան» մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ տիրապետելով թաղիքագործության, ասեղնագործության, կավագործության գիտելիքներին և հմտություններին: Արդյունքում՝ մասնակիցները սովորել են ասեղնագործության տարբեր տեսակներ, թաղիքագործության և կավագործության տեխնիկայի հմտություններ՝ պատրաստելով դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր նմուշներ՝ հագուստի աքսեսուարներ, զարդեր, խեցեղեն իրեր, հուշանվերներ և այլն:

Ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը, սեփական արտադրանք ունենալու հնարավորության, համագործակցային կապեր հաստատելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Նրանք էլ իրենց հերթին շարունակական աջակցություն կցուցաբերեն մյուս արցախցիներին: 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031