Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև` լորձաթաղանթի վնասվածքները, բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, ալերգիկ ռեակցիայով պայմանավորված ախտահարումները, նաև ուղեկցող հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեղային իմունիտետի իջեցմանը։
Ստոմատիտի ախտանշաններն են՝
✅ լորձաթաղանթի կատառալ բորբոքում,
✅ այրոցի, ցավի զգացողություն,
✅ առատ թքարտադրություն,
✅ խոցերի առաջացում,
✅ սպիտակ փառ (սնկային ախտահարման դեպքում),
✅ փոքր բշտեր (վիրուսային ախտահարման դեպքում),
✅ տհաճ հոտ բերանի խոռոչից:
Ստոմատիտի բուժումը պայմանավորված է ախտահարման բնույթով և առաջացման պատճառներով։ Կիրառվում է բերանի խոռոչի հականեխիչ մշակում, հակասնկային կամ հակավիրուսային (ըստ տեսակի) և կերատոպլաստիկ դեղորայքի նշանակում:
Ինչպե՞ս կանխարգելել ստոմատիտի կրկնվելը
Կանխարգելման առաջնային միջոցը հիգիենայի կանոններին հետևելն ու բերանի խոռոչի հաճախակի ողողումներ կատարելն է։ Եվ, իհարկե, հարկավոր է պարբերաբար կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժի, որպեսզի հայտնաբերվի պատճառը և համապատասխան բուժում նշանակվի:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն