Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահն անընդունելի է համարել բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները

Հուլիս 02,2024 15:20

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։

ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։

Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։

Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով, կառուցողական առաջարկներով։

Քննարկումները կկրեն շարունակական բնույթ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031